Միացյալ Նահանգները չի կարող սպառնալիքների ու ճնշումների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել, ուստի փորձում է դրան հասնել՝ զրկելով նրան ապրուստի միջոցից՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Եթե նրանք պատերազմի կողմնակից են, թող պայքարեն զինվորականների դեմ։ Ի՞նչ խնդիր ունեն նրանք ժողովրդի հացի, ապրուստի միջոցների և ենթակառուցվածքների հետ։ Իրանցի ժողովուրդը չի հանձնվի»,- շեշտել է նա։               
 

Նա եկավ ու ցույց տվեց հայի նողկալի տեսակը

Նա եկավ ու ցույց տվեց հայի նողկալի տեսակը
15.08.2026 | 12:01

Նա եկավ` ցույց տալու մեր Երկրի հակառակ կողմը, այն ամենը, ինչը, քաղաքակրթական ֆիլտրերի շնորհիվ, մղված էր հետին պլան, քանզի առողջանում էր ազգը, սնվում սեփական հաղթանակների բերկրանքով:

Նա եկավ ու ցույց տվեց հայի նողկալի տեսակը, նախ՝ ինքն իրենով, ապա՝ իրեն շրջապատած շքախմբով: Եվ ահա նրանք՝ ժամանակակից այս սատանաները, ովքեր հպարտանում են պարտությամբ, Երկիրը զիջում են թշնամուն ու թքում են սեփական քաղաքացու դեմքին:

Ճանաչենք մեզ: Սա էլ ենք մենք: Այս նիկոլ տեսակին մենք ենք դաստիարակել մեր անկախության տարիներին, և ոչ թե էրդողանն ու Պուտինը:

Դավիթ Վանյան

Դիտվել է՝ 3072

Մեկնաբանություններ